Մատչելիության հղումներ

Չեխիայի խորհրդարանն այսօր կրկին փորձելու է երկրի նախագահ ընտրել


Այսօր Չեխիայի խորհրդարանի զույգ պալատները համատեղ նիստում կրկին փորձելու են երկրի նախագահ ընտրել:

Բացի գործող նախագահ Վացլավ Կլաուսից, որին անցած շաբաթ ընդամենը մեկ ձայն չբավականացրեց նախագահ դառնալու համար, այսօրվա ընտրություններին մասնակցում են Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Յան Շվեյնարը եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Յանա Բոբոշիկովան, որի թեկնածությունն առաջադրել են կոմունիստները:

Վերլուծաբանները չեն բացառում, որ այս անգամ էլ թեկնածուներից որեւէ մեկը ձայների մեծամասնություն չի ստանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG