Մատչելիության հղումներ

Կիպրոսցիներն էլ են նախագահ ընտրելու


Կիրակի օրը Կիպրոսում կայանալու են նախագահական ընտրություններ, որոնցում երեք թեկնածուները հաղթելու հավասար շանսեր ունեն:

Նախագահի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Տասոս Պապադոպուլոսը, խորհրդարանի խոսնակ Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ նախկին արտգործնախարար Իոանիս Կասուլիդիսը, որոնցից յուրաքանչյուրը, ըստ սոցիոլոգիական հարցումների, կստանա ձայների մոտ 30 տոկոսը:

Մասնագետները համոզված են, որ նման պարագայում ընտրությունների երկրորդ փուլը փետրվարի 24-֊ին անխուսափելի է:

Նախագահական ընտրություններին առաջին անգամ կմասնակցեն Կիպրոսի հանրապետության տարածքում բնակվող թուրքերը, որոնք նախկինում մասնակցում էին միայն թուրք փոխնախագահի ընտրությանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG