Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը ներկա կլինի Պեկինի Օլիմպիադային


ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշը այսօր հայտարարել է, որ ամռանը մեկնելու է Պեկին՝ ներկա լինելու Օլիմպիական խաղերին:

BBC-֊ին տված հարցազրույցում Բուշն ասել է, որ Պեկինի Օլիմպիադան դիտում է որպես զուտ մարզական իրադարձություն:

Նախօրեին հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել էր մասնակցել Օլիմպիադայի մշրկութային ծրագրի մշակմանը, պատճառաբանելով, որ Չինաստանը բավարար ճնշում չի գործադրում Սուդանի վրա՝ կանխելու Դարֆուրի հումանիտար ճգնաժամը:

Չինաստանը ազդեցություն ունի Սուդանի կառավարության վրա, քանի որ գնում է այդ երկրի նավթի երկու երրորդը, իր հերթին զենք վաճառելով Սուդանին եւ պաշտպանելով այդ երկիրը ՄԱԿ-֊ում:

«Իմ մոտեցումը մի փոքր տարբերվում է Սթիվեն Սփիլբերգի մոտեցումից: Ես մտադիր եմ խոսել Չինաստանի նախագահի հետ եւ հիշեցնել նրան, որ Չինաստանը կարող է ավելին անել Դարֆուրում մարդկային տառապանքները մեղմելու համար», - ասել է Բուշը:

Այսօր Բուշը ուղեւորվում է Աֆրիկա, որտեղ կայցելի 5 երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG