Մատչելիության հղումներ

«Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից եւ լրագրող Գագիկ Շամշյանը գրավոր դիմում-բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ նշելով, որ Հայաստանի նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «չարամտորեն եւ միտումնավոր փորձել է վիրավորել իր արժանապատվությունը»:

Ըստ դիմումատուի՝ փետրվարի 4-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում մութ ու ցուրտ տարիների մասին թեկնածուի գովազդային տեսահոլովակին վերաբերող իր հարցին Տիգրան Կարապետյանը պատասխանել է վիրավորական արտահայտություններով:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը տեղեկացնում է, որ լրագրողը իր դիմումում խնդրել է «միջոցներ ձեռնարկել Տիգրան Կարապետյանի նկատմամբ, որպեսզի վերջինս պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար»:

Բողոք-դիմումը վերահսկողությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության քննարկմանը:


(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Տիգրան Կարապետյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG