Մատչելիության հղումներ

Գողացել են Լեւոն Ներսիսյանի դիմաքանդակը


Այս գիշեր անհայտ անձինք գողացել են հայտնի գրականագետ Լեւոն Ներսիսյանի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը տեղադրված էր Մաշտոցի պողոտայի եւ Իսահակյան փողոցի խաչմերուկում գտնվող այն շենքի պատին, որտեղ ապրել է Լեւոն Ներսիսյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է քանդակագործ Արա Շիրազը, որը Լեւոն Ներսիսյանի դիմաքանդակի հեղինակն է:

Կենտրոն համայնքի ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ «ոստիկանության օպերատիվ խումբը աշխատում է դեպքի վայրում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG