Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը քննադատում է ԵԱՀԿ-ին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան եւ արեւմտյան լրատվամիջոցների հետ այսօր կայացած իր ամենամյա հանդիպման ընթացքում քննադատել է ԵԱՀԿ-ին մարտի 2-ի նախագահական ընտրություններին դիտորդներ չուղարկելու որոշման համար:

Պուտինն ասել է, որ Ռուսաստանն իր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է:

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, թե դիտորդներ չի գործուղելու Ռուսաստան, քանի որ այդ երկրի իշխանությունները սահմանափակում եւ խոչընդոտում են արդյունավետ մոնիտորինգի հնարավորությունները:

«Մենք ոչ ոքի թույլ չենք տա մեզ պարտադրել որեւէ պայման», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Նշելով, թե ԵԱՀԿ-ը փորձում է «դասեր տալ ռուսներին», Պուտինը հեգնանքով հավելել է. - «Թող իրենք իրենց կանանց սովորեցնեն բորշչ եփել»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG