Մատչելիության հղումներ

ԵԽ ԽՎ-ի դիտորդական առաքելությունը փետրվարի 18-ին կժամանի Հայաստան


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) 27 անդամներից կազմված պատվիրակությունը` Ջոն Պրեսկոտի ղեկավարությամբ (Միացյալ Թագավորություն, սոցիալիստներ), փետրվարի 18-ից 20-ը կլինի Հայաստանում` ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի եւ Եվրոպական խորհրդարանի դիտորդների հետ համատեղ նախագահական ընտրությունները դիտարկելու առաքելությամբ:

ԵԽ ԽՎ-ի հաղորդակցության բաժնի փոխանցմամբ` պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան թեկնածուների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, այնուհետեւ նրանք կմեկնեն երկրի տարբեր շրջաններ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով:

ԵԽ ԽՎ-ի նախընտրական առաքելությունը, որը հունվարին 29-31-ը եղել էր Երեւանում, հայտարարել էր, որ «քաջալերված է Եվրոպայի խորհրդի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն լիովին ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իշխանությունների հստակ արտահայտած կամքով»: Սակայն այն նկատել էր, որ ընտրություններն անցկացնելիս շարունակական ջանքեր են անհրաժեշտ ընտրական գործընթացներում հասարակության վստահությունը ապահովելու համար:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG