Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Հունաստանում


Հունաստանի հարավում այսօր տեղի է ունեցել երկրաշարժ: «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, հարավային ավանների բնակիչները խուճապահար լքել են տները:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ոչ միայն Հունաստանի հարավում, այլեւ մայրաքաղաք Աթենքում եւ նույնիսկ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան: Նախնական տեղեկությունների համաձայն, երկրաշարժի հզորությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 7,3 ուժաստիճան, սակայն Աթենքի գեոդինամիկայի ինստիտուտի մասնագետներն ավելի ուշ ասել են, որ հզորությունը 6,5-6,7 ուժաստիճան է եղել: Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկատվություն չկա:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աթենքից 225 կիլոմետր հարավ-արեւմուտք, Միջերկրական ծովում՝ հատակից 18 կիլոմետր խորության վրա:

«Դա շատ հզոր երկրաշարժ էր, որը երկար է տեւել», - ասել է Կորոնի ավանի քաղաքապետ Թեոդորոս Սալաննտիսը:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, Հունաստանում հաճախ են երկրաշարժեր լինում: 1999 թվականին Աթենքի մոտակայքում տեղի ունեցած 5,9 ուժաստիճանի երկրաշարժի հետեւանքով զոհվել է 143 մարդ, հազարավոր մարդիկ անօթեւան են դարձել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG