Մատչելիության հղումներ

«Վարդաշեն» ՔԿՀ-ի պետը մեղադրվում է դատապարտյալի նկատմամբ բռնություններ գործադրելու մեջ


Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելով դատապարտյալ Ռոբերտ Կարապետյանի նկատմամբ բռնություններ գործադրելու մեջ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը`
ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի թիվ 27 համարում տպագրված «Ազատել են՝ Սերժին չծառայելու համար» վերտառությամբ հոդվածի:

Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել 2007 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ինչի առթիվ ոստիկանությունում սեպտեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ, որը 2007 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթ:

Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով, եւ նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG