Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցությունը Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը միանալու որոշում է կայացրել:

«Մենք սատարելու ենք այն շարժումը, որը նպատակաուղղված է ներկայիս իշխանություններից Հայաստանը ազատելուն: Այսինքն` այն համաժողովրդական շարժումը, որը հիմա բարձրացել է, որի սկիզբը մայիսին դրվել էր մեր միջոցով նաեւ` մեր, «Այլընտրանք»-ի, «Հանրապետություն» կուսակցության ընդհանուր ջանքերով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արամ Կարապետյանը եւ հավելեց. - «Ինչպես նկատում եք, մենք որեւէ ուղղակի սատարման հայտարարություն չենք անում, մենք արդար ընտրությունների կողմնակիցն ենք, բայց ինչպես տեսնում ենք, ցավոք սրտի, կարծես թե ընտրությունները գնում են այն տեսքով, ինչպես մենք էինք կարծում, ավելի ուժային ձեւով»:

«Մենք լինելու ենք հրապարակում, հիմա էլ մենք կանգնած ենք ժողովրդի մեջ` առաջին շարքում», - վստահեցրեց «Նոր ժամանակներ»-ի առաջնորդը` ամփոփելով. - «Կանգնելու ենք մինչեւ վերջ այդ շարժման մեջ»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG