Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-֊ի պետդեպարտամենտը էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց է նշանակելու


ԱՄՆ-֊ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այսօր հայտարարել է, որ նշանակելու է էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց, որը զբաղվելու է նավթը եւ գազը քաղաքական նպատակներով օգտագործելու խնդրով, մասնավորապես, Կենտրոնական Ասիայում:

«Ես մտադիր եմ նշանակել եներգետիկ հարցերով համակարգող, որը հատկապես կզբաղվի Կենտրոնական Ասիայով եւ Կասպյան տարածաշրջանով»,֊ - ասել է պետքարտուղարը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:

Այս հայտարարությունը Ռայսն արել է ի պատասխան սենատոր Ռիչարդ Լուգարի հարցադրմանը:

«Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն այժմ լայնորեն հիմնված է էներգիայի մատակարարման հետեւանքով ձեռքբերված քաղաքական լծակների եւ ֆինանսական եկամուտների առավելագույն օգտագործման եւ Եվրասիայում էներգիայի տեղափոխման բնագավառում գերիշխող դերի վրա»,֊ - պնդել է սենատորը` ավելացնելով. - «Մոսկվան շարունակում է օգտագործել էներգետիկան հարեւանների վրա ճնշում բանեցնելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG