Մատչելիության հղումներ

«Ազգային վերածնունդ»-ը պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը


«Ազգային վերածնունդ» կուսակցությունը փետրվարի 19-ի նախագահական ընտրություներում պաշտպանում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

«Ներկայումս ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ծայրահեղ դժվարին վիճակից կարող ենք դուրս գալ եւ Ղարաբաղի խնդրի հայանպաստ լուծմանը հասնել միայն համաժողովրդական աջակցությունն ստացած, բացարձակ լեգիտիմությամբ օժտված նախագահի օգնությամբ», - հիմնավորված է կուսակցության` այսօր տարածած հայտարարության մեջ:

«Ազգային վերածնունդ»-ը վստահ է, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանը կշարունակի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը` մասնավորապես է'լ ավելի խորացնելով իր իսկ կողմից հիմնադրած հայ-ռուսական փոխշահավետ հարաբերությունները»:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` Ալբերտ Բազեյանի գլխավորությամբ, 2007 թվականի դեկտեմբերի 5-ի համագումարում որոշել էր վերակազմավորվել եւ միավորվել Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) հետ:

Այդուհանդերձ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից, կուսակցությունը գործում է, այն դեռեւս գրանցված է «Իրավաբանական անձանց պետական ռեգիստր» գործակալությունում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG