Մատչելիության հղումներ

Մարզային քոլեջների խնդիրները բազմազան են, իսկ բյուջեն` սուղ


Նա նաեւ ավելացրեց, որ իրենց բազմաթիվ չլուծված խնդիրներից է դասախոսների աշխատավարձը, որը չի գերազանցում 30 հազար դրամը:

Քոլեջներին ամեն տարի պետբյուջեյից անվճար համակարգում սովորողների համար նվազագույն աշխատավարձի չափով գումար է հատկացվում, ինչը պակաս է նույնիսկ դպրոցներին տրամադրվող գումարից:

Քոլեջը տարիներ շարունակ ջեռուցվում է փայտով, քանի որ էլեկտրական սալիկներ միացնելու հնարավորություն չկա:

Տնօրենի խոսքով, ուսման վարձավճարները բավական մատչելի են, չեն անցնում տարեկան 80 000 դրամը, ինչը հնարավորություն է տալիս շատերին միջին մասնագիտական կրթություն ստանալ:

Արամ Պետրոսյանը փաստում է, որ առաջ շատ էին դիմորդները մանկավարժական բաժին, սակայն դպրոցներում իրականացված օպտիմալացումից հետո այս մասնագիտությունը այլեւս հեղինակություն չի վայելում:

«Պետական քոլեջների շրջանում ամենամեծ ու բազմազան խնդիրները մենք ունենք, սահմանամերձ գոտում ենք գտնվում եւ, կարծես, մոռացված լինենք», - ասաց Բերդի պետական քոլեջի տնօրեն Լեւոն Գրիգորյանը:

Նա ավելացրեց, որ մյուսների նման շենքի խնդիր ունեն, սակայն դեռ խորհրդային ժամանակներում այն ուշադրության չի արժանացել: Հիմա էլ անընդհատ պետական կառույցների կողմից խոստումներ են ստանում, սակայն այդպես էլ առաջընթաց չկա:

«Ունենք շուրջ 200 ուսանող եւ 30 դասախոս, մեր բյուջեն շատ սուղ է, նույնիսկ աշխատավարձերը միջինին չեն հասնում, այդ իսկ պատճառով խաղող ենք աճեցնում, այգի մշակում, ցլիկ պահում», - նշեց Գրիգորյանը եւ տեղեկացրեց, որ իր աշխատավարձը կազմում է ընդամենը 60 000 դրամ:

Թեեւ երկու քոլեջներում էլ դիմորդների թիվը բավարար է, հետագայում շատ դժվար է լինում լուծել նրանց զբաղվածության խնդիրը: Ամեն տարի 70 շրջանավարտից տեղում աշխատանք է գտնում ընդամենը 15-20-ը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG