Մատչելիության հղումներ

«Նովիյե իզվեստիա». «Քվեարկության ելքը կանխորոշված չէ»


«Նովիյե իզվեստիա» մոսկովյան թերթն այսօր կարծիք է հայտնել, թե Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները դժվար է կանխատեսել: «Քվեարկության ելքն ամենեւին կանխորոշված չի թվում»,֊ - գրել է պարբերականի մեկնաբանը:

Նրա կարծիքով՝ ինտրիգը ծագել է այն ժամանակ, երբ ընտրապայքարին միացել է նախկին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանը:

«Երեւանում նա բազմահազարանոց հանրահավաքներ է գումարում, քարոզարշավն իրականացնում է փողոցային ակցիաների ռեժիմով, եւ բնակչության մի զգալի մասը պատրաստ է կրկին վստահել նրան գլխավոր պետական պաշտոնը»:

Միաժամանակ հոդվածագիրը փաստում է, որ Կրեմլի համակրանքը Սերժ Սարգսյանի կողմում է:

«Մոսկվան, անշուշտ, հետեւում է ընտրզարշավին: Նրա նախընտրած թեկնածուն, ինչպես միշտ, իշխող կուսակցության թեկնածուն է, որի հաղթանակը կարող է ապահովել Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի հաջորդականությունը»,֊ - գրում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG