Մատչելիության հղումներ

logo-print

Ավստրալիայի կառավարությունը ներողություն է խնդրել բնիկներից


Ավստրալիայի կառավարությունը ներողություն է խնդրել բնիկներից՝ նրանց հանդեպ անցյալում արածների համար: Երկրի խորհրդարանը փակ քվեարկությամբ հավանության է արժանացրել վարչապետ Քեւին Ռուդի այս նախաձեռնությունը:

Խորհրդարանի՝ ուղիղ հեռարձակվող նիստին Ավստրալիայի տարբեր քաղաքներում տեղադրված էկրաններից հետեւում էին մարդկանց հոծ խմբեր:

Նախկինում իրականացված ձուլման քաղաքականության հետեւանքով Ավստրալիայում տասնյակ հազարավոր բնիկների մանուկ հասակում ստիպողաբար բաժանում էին իրենց ընտանիքներից:

Իրադարձության առիթով «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք նման ակտեր են իրականացրել, եւ այն երկրների ցանկը, որոնցից այլ երկրներ կամ ազգություններ, մարդկանց խմբեր ներողության ակնկալիք ունեն:

Ներողություն խնդրած պետությունները վեցն են. Ավստրալիայից բացի, Կանադան՝ իր բնիկներից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահը՝ ապարտեիդի համար, Խորհրդային Միությունը՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ լեհ սպաների գնդակահարության համար, ԱՄՆ-ի Կոնգրեսը ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ներկալված ամերիկաբնակ ճապոնացիներից եւ ֆինանսական փոխհատուցում է նշանակել նրանց համար, Գերմանիան հրեաներից ներողություն է խնդրել Հոլոքոսթի համար:

Ներողության չարժանացածների շարքում նաեւ Հայաստանն է: «Հայաստանը բազմիցս ներողություն է պահանջել Թուրքիայից՝ Առաջին համաշխարհայինի ժամանակ Օսմանյան Թուրքիայում, պատմաբանների գնահատմամբ՝ մեկեւկես միլիոն հայերի սպանության համար: Թուրքիան՝ թվերը չափազանցված համարելով հանդերձ, պնդում է, թե զոհերը քաղաքացիական պատերազմի ու խժդժությունների արդյունքում են եղել», - նշում է «Ասոշիեյթեդ փրես»-ը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG