Մատչելիության հղումներ

logo-print

Կիեւում մեկնարկում է Սեւծովյան տարածաշրջանի արտգործնախարարների եւ ԵՄ-ի ներկայացուցիչների հավաքը


Այսօր Կիեւում կմեկնարկի Սեւծովյան տարածաշրջանի արտգործնախարարների եւ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ հավաքը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

Երկօրյա քննարկումներին զուգահեռ` Հայաստանի արտգործնախարարը հանդիպելու է Վրաստանի, Ուկրաինայի եւ Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:

Հավաքի պաշտոնական կազմակերպիչներն են Ուկրաինան, Եվրոպական հանձնաժողովը եւ Եվրամիության նախագահող Սլովենիան:

Բացման արարողության ժամանակ այսօր հանդես կգա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, որի ողջույնի խոսքից հետո նախարարները փակ դռների ետեւում կքննարկեն տարածաշրջանային մի շարք հրատապ թեմաներ:

Կիեւում կազմակերպված քննարկումներին մասնակցելու է նաեւ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG