Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա` Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոտ


Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Կորյունի 19ա հասցեում գտնվող նախընտրական շտաբի դիմաց այսօր ժամը 18:30-ի սահմաններում բողոքի ակցիա էին անցկացնում մի խումբ մարդիկ:

Հիմնականում երիտասարդ տարիքի տղաները բռնել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերով պաստառներ էին, որոնց վրա նախագահի թեկնածուի նկարը շրջանակի մեջ էր առնված եւ վրան գիծ քաշված: Պաստառների վրա հայերեն եւ ռուսերեն մակագրված էր «Վտանգավոր է քաղաքակրթության համար», «Վտանգավոր է կյանքի համար»:

«Ակցիայի նպատակը Լեւոն Տեր-Պետրոսյանին Հայաստանից հեռացնելն է: Նա վտանգ է, ազգային վտանգ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ակցիայի կազմակերպիչ Արտյոմ Խաչատրյանը:

Խաչատրյանն ասաց, որ ինքը որեւէ քաղաքական ուժի չի պատկանում եւ որեւէ թեկնածուի չի սատարում: Կազմակերպչի խոսքով, ակցիան շարունակվելու է անժամկետ. գիշերելու են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մոտ:

Բողոքի ակցիային ականատես է եղել նաեւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա զրուցել է կարգ ու կանոնին հետեւող ոստիկանների հետ:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG