Մատչելիության հղումներ

logo-print

Հայէկոնոմբանկը վարկային պայմանագիր ստորագրեց Սեւծովյան բանկի հետ


Այսօր Հայէկոնոմբանկը Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հետ ստորագրեց 5 միլիոն դոլար արժողությամբ վարկային պայմանագիր: Տրամադրվող միջոցները ուղղվելու են Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը:

Ինչպես հաղորդում է Հայէկոնոմբանկի մամլո ծառայությունը, վարկերը Հայէկոնոմբանկի կողմից կտրամադրվեն մինչեւ 5 տարի ժամկետով: Ընդ որում, 1 վարկառուի հաշվով վարկի առավելագույն գումարը կազմելու է 400,000 դոլար կամ համարժեք դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG