Մատչելիության հղումներ

Վախճանվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Լանտոսը


Այսօր 80 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Լանտոսը:

Թոմ Լանտոսը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է Կալիֆորնիայի նահանգից: 2007 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Թոմ Լանտոսի նախագահությամբ ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը` 27 կողմ, 21 դեմ ձայների հարաբերակցությամբ: Թոմ Լանտոսը բանաձեւի քննարկման եւ քվեարկության դնելու հարցում վճռական դեր է խաղացել եւ մինչեւ քվեարկությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ:

Ամերիկացի կոնգրեսականը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ջարդերը համարեց պատմական փաստ եւ անձամբ կողմ քվեարկեց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին:

Թոմ Լանտոսը հրեական Հոլոքոսթը վերապրած միակ ամերիկացի կոնգրեսականն էր: Նա ծագումով հրեա էր եւ ծնվել էր Հունգարիայում:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG