Մատչելիության հղումներ

Յուստ Լագենդիյկ. «Թուրքիայի ղեկավարներից սպասում ենք, ոչ թե հայտարարություններ, այլ իրական քայլեր»


Թուրքիա - ֊Եվրամիություն միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուստ Լագենդիյկը, որն այսօր ներկա է եղել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը, հորդորել է Թուրքիայի իշխանություններին փոխել քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որը պատիժ է սահմանում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար:

«Եվրամիության համբերությունը հատնում է: Այն, ինչ մենք ակնկալում ենք Թուրքիայի ղեկավարներից, ոչ թե գեղեցիկ հայտարարություններն են, այլ իրական քայլերը»,֊ - ասել է Լագենդիյկը:

Նա նաեւ հորդորել է Թուրքիայի իշխանություններին լիովին բացահայտել նրանց, «ովքեր կանգնած են Դինքի սպանության հետեւում»:

17-֊ամյա ենթադրյալ մարդասպանը, որը խոստովանել է արարքը, եւ 18 այլ անձինք դատաքննությանն են մասնակցում անցած տարվանից:

«Եթե այս գործը պատշաճ կերպով չքննվի, դա ստվեր կգցի Եվրոպայում Թուրքիայի իմիջի վրա»,֊ - ասել է Լագենդիյկը:

«Ֆրանսպրես»-֊ի վկայությամբ՝ մոտ 1000 ցուցարարներ այսօր դատարանի շենքի առջեւ վանկարկել են՝ «Հանուն Հրանտի, հանուն արդարության»:

Դատավարությունն ընթանում է փակ դռների հետեւում, քանի որ Դինքի սպանությունը խոստովանած պատանին անչափահաս է:

Լագենդիյկը եւ թուրք պատգամավորների խումբը դահլիճում գտնվելու հատուկ թույլտվություն էին ստացել դատավորից:

Միաժամանակ այսօր մի խումբ թուրք մտավորականներ եւ քաղաքական գործիչներ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում ապահովել Հրանտ Դինքի սպանության գործի «արդար եւ թափանցիկ» քննությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG