Մատչելիության հղումներ

«Երիտասարդության մասին օրենք»-ը կրկին կներկայացվի Ազգային Ժողովի դատին


Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ այն արդեն լրամշակվել է եւ այժմ արդարադատության նախարարությունում է` պետական փորձագիտական եզրակացության համար: Դրանից հետո օրենքը կքննարկվի մի քանի հանձնաժողովներում եւ կրկին կներկայացվի լիագումար նիստին:

«Վերանայվել եւ հանվել են որոշ սոցիալական ուղղվածություն ունեցող դրույթներ», - ավելացրեց նա:

Սոցիալական դրույթները հանվել են, դրանց փոխարեն ներառվել նոր մեխանիզմներ: Մարզերում, Երեւանի համայնքներում պետք է բացվեն երիտասարդական կենտրոններ:

Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ մի քանի պատգամավորներ առաջինն էին, որ ներկայացրեցին օրենքը, սակայն այն կասեցվեց, քանի որ կառավարությունը պնդում էր, թե այն բավական ծախսատար էր եւ հիմնականում սոցիալական ուղղվածություն ուներ:

«Այն կլուծեր երիտասարդների զբաղվածության խնդրից մինչեւ բնակարանի տրամադրումը», - ասաց պատգամավորը:

Կառավարության ներկայացրած նախագիծը Վիկտոր Դալաքյանն ուղղակի ձեւական թուղթ է համարում, քանի որ այն, ըստ նրա, ոչինչ չի լուծի: «Ասես սիրային նամակ լինի», - ավելացրեց նա:

Վիկտոր Դալլաքյանը տեղեկացրեց, որ նախագահական ընտրություններից հետո, երբ կրքերը հանդարտվեն, իր օրենսդրական նախաձեռնությունը մտադիր է կրկին ներկայացնել Ազգային Ժողովի դատին:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG