Մատչելիության հղումներ

«Oրենքով գողերի» հավաք Երեւանո՞ւմ


«Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթի պնդմամբ` Երեւանում են հավաքվել մի քանի տասնյակ «օրենքով գողեր», ովքեր մասնակցելու են քրեական հեղինակություն «Սվո Ռաֆի» (Ռաֆայել Բաղդասարյան) մահվան հերթական տարելիցին նվիրված միջոցառումներին:

Քրեական հեղինակությունը մահացել է 1990-ականների սկզբին Մոսկվայի բանտերից մեկի հիվանդանոցում:

Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի, «օրենքով գողերը»՝ հիմնականում ազգությամբ հայեր, Երեւան են ժամանել ԱՊՀ-ի երկրներից եւ հեռավոր արտասահմանից: Թերթի վկայությամբ` երեւանյան հավաքի ընթացքում նրանք ոչ միայն հարգանքի տուրք են մատուցելու իրենց հանգուցյալ ընկերոջ հիշատակին, այլեւ վճռելու են, թե թեկնածուներից որ մեկին են սատարելու փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG