Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի ընդդիմությունը դադարեցրել է բանակցությունները իշխանությունների հետ


Վրաստանի ընդդիմությունը, որը պահանջում է ազատ արձակել անցած տարվա բողոքի ցույցերի ձերբակալված մասնակիցներին, փոխել պետական հեռուստատեսության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներին, դադարեցրել է բանակցությունները իշխանությունների հետ:

Պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին ասել է, որ եթե այդ երեք պահանջները չկատարվեն, ընդդիմությունը մտադիր է բողոցի ցույցեր կազմակերպել:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն բանակցությունները դադարեցնելու ընդդիմության որոշումն անվանել է «արտառոց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG