Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի խորհրդարանը վերացրեց համալսարաններում գլխաշոր կրելու արգելքը


Թուրքիայի խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ շաբաթ օրը վերացրեց համալսարաններում գլխաշոր կրելու արգելքը, չնայած աշխարհիկ պետության կողմնակիցները խիստ դեմ էին դրան:

Տասնյակ հազարավոր թուրքեր նույն օրը ցույցի էին դուրս եկել մայրաքաղաք Անկարայում` բողոքելով սահմանադրական փոփոխությունների դեմ եւ պահանջելով կառավարության հրաժարականը:

«Թուրքիան աշխարհիկ է եւ կմնա աշխարհիկ»,֊ - վանկարկում էին նրանք:

Վերջնական քվեարկության ժամանակ սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկեց 411, դեմ՝ 103 պատգամավոր:

Վարչապետ Ռեջեփ Էրդողանը մինչ այդ գործող արգելքը անվանել էր «փորձանք» երիտասարդ աղջիկների եւ կանանց համար, որոնք ստիպված էին հանել գլխաշորերը համալսարան մտնելիս:

«Մենք վերջ կտանք աղջիկների տառապանքներին համալսարանի դարպասների առջեւ»,֊ - ասել է Էրդողանը:

Սահանադրական փոփոխությունները դեռ պետք է ստորագրվեն նախագահ Աբդուլա Գյուլի կողմից, բայց քչերն են կասկածում, որ նվիրյալ մահմեդականը կստորագրի փաստաթուղթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG