Մատչելիության հղումներ

logo-print

Չեխիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրում


Այսօր Չեխիայի խորհրդարանում սկսվել է երկրի նախագահի ընտրությունը: Այդ պաշտոնին հավակնում են գործող նախագահ Վացլավ Կլաուսը եւ տնտեսագետ Յան Շվեյնարը:

Շվեյնարը վերջերս է վերադարձել ԱՄՆ-֊ից, որտեղ դասավանդել է Միչիգանի համալսարանում: Նա ունի ԱՄՆ֊-ի եւ Չեխիայի քաղաքացիություն եւ մինչեւ վերջերս հայտնի չէր հայրենիքում: Նրան սատարում է ընդդիմությունը:

Քվեարկությունը խորհրդարանի զույգ պալատներում անցկացվում է երեք փուլով, որոնք կարող են տեղի ունենալ նաեւ նույն օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG