Մատչելիության հղումներ

Վասիլի Ալեքսանյանը մեկուսարանից կտեղափոխվի հիվանդանոց


ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը, որը մեղադրվում է տնտեսական հանցագործությունների մեջ, մեկուսարանից կտեղափոխվի հիվանդանոց՝ ՁԻԱՀ-֊ից եւ քաղցկեղից բուժվելու համար: Այդ մասին այսօր հայտնել է մեկուսարանի ղեկավարությունը:

Երեկ Մոսկվայի դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն Ալեքսանյանի դատավարությունը պետք է առկախվեր, սակայն նա պետք է բուժվեր մեկուսարանի հիվանդանոցում:

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր ջանքերը արդյունք տվեցին: Ալեքսանյանի համար ամենակարեւորը պատշաճ բուժում ստանալն է»,֊ - «Ֆրանսպրես»-֊ին ասել է Տատյանա Մոնախովան՝ մեկն այն 9 ակտիվիստներից, որոնք հացադուլ էին հայտարարել` պահանջելով հիվանդանոց տեղափոխել Ալեքսանյանին:

ՅՈՒԿՕՍ֊-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը ասել է, որ բանտարկյալը կավարտի կալանավայրում սկսած հացադուլը՝ հենց որ Ալեքսանյանը տեղափոխվի հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG