Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան դեմ է Nabucco-ում «Գազ դը Ֆրանս»-ի ընդգրկմանը


Թուրքիան ընդդիմանում է Nabucco գազամուղի նախագծում «Գազ դը Ֆրանս» ընկերության ընդգրկմանը` Հայոց ցեղասպանության եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերում Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով: Այդ մասին «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել է Թուրքիայի էներգետիկ բնագավառի մի բարձրաստիճան պաշտոնյա:

Պաշտոնյայի մեկնաբանությունը հաջորդել է նախագծում «Գազ դը Ֆրանս»-ի ընդգրկման օգտին Ռումինիայի նախագահի եւ հունգարական MOL ընկերության հայտարարություններին:

Nabucco գազամուղով, որի շինարարությունը արժենալու է 4,7 միլիարդ դոլար, նախատեսվում է Կասպիցի ավազանից Թուրքիայով եւ Բալկաններով գազ տեղափոխել Ավստրիա` Ռուսաստանի արտահանած գազից Եվրամիության կախվածությունը նվազեցնելու նպատակով:

«Թուրքիան խուսափում է էներգետիկան որպես քաղաքական գործիք օգտագործելուց եւ նման նպատակ չունի: Սակայն Ֆրանսիան անընդունելի դիրքորոշում ունի 1915 թվականի իրադարձությունների հարցում, որը պետք է թողնել պատմաբաններին, ինչպես նաեւ Եվրամիության եւ այլ համատեղ նախագծերի հետ կապված», - հայտարարել է թուրք անանուն պաշտոնյան:

Nabucco նախագծում «Գազ դը Ֆրանս»-ի ընդգրկման դեմ Թուրքիան առաջին անգամ արտահայտվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո:

Պաշտոնական Անկարային մտահոգում է նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի բացասական դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG