Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ֊-ի ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը եւ Խորհրդարանական վեհաժողովը այսօր հայտարարել են, որ դիտորդներ չեն գործուղելու Ռուսաստանում մարտի 2֊-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

ԵԱՀԿ֊-ն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունների սահմանափակումները անհնարին են դարձնում դիտորդական առաքելության գործուղումը:

«Ռուսաստանի իշխանությունները բավարար ժամանակ չեն տվել դիտորդներին՝ իրենց գործունեությունը բնականոն կազմակերպելու համար», - նշել է ԵԱՀԿ֊-ն:

Միաժամանակ այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «վերջնագիր» է անվանել ԵԱՀԿ-֊ի պահանջները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG