Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, այսօր հայտարարեց, որ փետրվարի 3-ին Ազատության հրապարակի հանրահավաքում իր ասածը` որ նախորդ օրը իրեն սպառնացել են սպանել, ինչպես նաեւ ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ տվյալների հրապարակումը, «խաղ ու պար չէ»:

Գլխավոր դատախազությունը փետրվարի 4-ին դիմել էր Արթուր Բաղդասարյանին` խնդրելով տեղեկություններ հայտնել իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ, ինչպես նաեւ տրամադրել նախընտրական կաշառքներ բաժանելու վերաբերյալ իրենց ունեցած տվյալները:

Հարցին, թե արդյո՞ք ինքը դատախազությունից հրավեր ստացել է` պարզաբանումներ տալու իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ, Բաղդասարյանը պատասխանեց. - «Ոչ: Բայց ինձ դիմել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` առաջարկելով պետական պահպանություն, ես էլ գրավոր` այսօր նամակը գրել եմ, եւ համաձայնվել եմ»:

Իսկ ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկությունները, ըստ Բաղդասարյանի, Գլխավոր դատախազությանը կտրամադրվեն գրավոր:

«Վաղը պետք է լինի հանդիպում: Կհանդիպենք այդ հարցերի հետ կապված», - ասաց նախագահի թեկնածուն` հավելելով. - «Համենայն դեպս, ինչ որ հնչեցվել է, ես ասել եմ նաեւ հանրահավաքում` դա խաղ ու պար չէ: Ես ուղղակի դա հրապարակայնացրել եմ, հնչեցրել եմ` հաշվի առնելով այն մտահոգությունները, որ մենք ստացել ենք: Եվ դա շատ բնական գործընթաց է»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG