Մատչելիության հղումներ

Վիկտոր Զուբկով. «Սոչիում օլիմպիական շինարարություն է ծավալվել, իսկ Հայաստանում ցեմենտ եւ խիճ կա»


Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովն այսօր Երեւանում հայտարարել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կարող է ավելանալ՝ կապված 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիադայի հետ:

«Սոչիում օլիմպիական շինարարություն է ծավալվել, իսկ Հայաստանում ցեմենտ եւ խիճ կա՝ կարող ենք այս ճանապարհով ավելացնել մեր ապրանաքաշրջանառությունը»,֊ - ասել է Ռուսաստանի վարչապետը հայաստանցի իր պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո:

«Ուզում եմ հատուկ ընդգծել համագործակցությունը երկաթուղային տրանսպորտի ոլորտում: Ես վստահ եմ, որ Կովկաս֊-Փոթի կանոնավոր լաստանավային փոխադրումների կազմակերպումը բառիս բուն իմաստով կհարստացնի մեր առեւտրատնտեսական կապերը: Առաջին պիլոտային աշխատանքերն արդեն իրականացվել են՝ ցեմենտի առաջին խմբաքանակը, որը Հայաստանից բերվել է Ռուսաստան, ցույց է տվել, որ դա մրցունակ ապրանք է»,֊ - ասել է Ռուսաստանի վարչապետը:

Իր հերթին Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո ասել է. - «Մեր արեւտրաշրջանառությունը հասել է 700 միլիոն դոլարի, բայց միեւնույն ժամանակ մենք նշեցինք, որ մեր պոտենցիալը շատ ավելի մեծ է եւ մենք հույս ունենք կարճ ժամանակում անցնել 1 միլիարդի սահմանը»:

Երկու վարչապետների հանդիպումից հետո մի շարք համաձայնագրեր են ստորագրվել տարբեր բնագավառներում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

Ռուսաստանի վարչապետն այսօր հանդիպել է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG