Մատչելիության հղումներ

Իրանցի երիտասարդը մահապատժի է դատապարտվել՝ ոգելից խմիչք օգտագործելու համար


Իրանցի մի երիտասարդ Թեհրանում մահապատժի է դատապարտվել պարբերաբար ոգելից խմիչք օգտագործելու համար, հաղորդում է ԻՌՆԱ պետական գործակալությունը:

22-֊ամյա երիտասարդը, որն արդեն երեք անգամ ձերբակալվել է ոգելից խմիչք օգտագործելու եւ հասարակական կարգուկանոնը խախտելու համար, կրկին հարբած վիճակում հայտնաբերվել է Թեհրանի փողոցում:

Երիտասարդի փաստաբանը հույս է հայտնել, որ դատավճիռը կարող է վերանայվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երիտասարդը զղջացել է իր արարքների համար:

Ըստ մահմեդական օրենքների՝ ոգելից խմիչքի օգտագործումն Իրանում խստիվ արգելված է: Այն առաջին եւ երկրորդ անգամ խախտողները ենթարկվում են տուգանքի կամ մտրակահարության: Սակայն երրորդի դեպքում խախտողը պետք է դատապարտվի մահապատժի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG