Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-֊Պետրոսյան. «Չեմ պատկերացնում մի ազնիվ մարդ, որը կանգնի Սերժ Սարգսյանի կողքին»


Նախագահության թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանն այսօր կարծիք է հայտնել, թե ազնիվ մարդիկ չեն սատարի վարչապետ, նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանին:

«Ես չեմ պատկերացնում այսօր մի ազնիվ մարդ, այս երկրի հոգսերով տառապող մարդ, որը կանգնի Սերժ Սարգսյանի կողքին»,֊ - հայտարարել է Լեւոն Տեր-֊Պետրոսյանը Կոտայքի մարզում՝ քարոզարշավային շրջագայության ժամանակ:

«Եթե դուք ընտրում եք Սերժ Սարգսյանին՝ դուք ընտրում եք Նաիրի Հունանյանին, դուք ընտրում եք Թոխմախի Մհերին, դուք ընտրում եք «ՊԱԶ»-֊ի շոֆեր Սաշիկին, դուք ընտրում եք Մխչյանի Մկանը, Սերվիսի Անդոյին, Կրակեմ Հրաչին, Նեմեց Ռուբոյին: Ահա թե դուք ում եք ընտրում»,֊ - ասել է Լեւոն Տեր֊-Պետրոսյանը` ավելացնելով. -֊ «Ով ընտրեց Սերժ Սարգսյանին՝ նա պղծում է Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սուրբ գերեզմանները»:

Դիմելով Կոտայքի մարզում բնակվող մեծահարուստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը «դուրս չի եկել ժողովրդի դեմ եւ բարոյականություն ունի», թեկնածուն հորդորեց. - «Ահա քո ժողովուրդը: Այսօր դու ընտրելու ես՝ դու կամ կանգնելու ես քո ժողովրդի կողքին, կամ հավերժ դատապարտված ես լինելու՝ լինել ստրուկ, արժանանալ այս ժողովրդի քամահրանքին: Դու ունես հնարավորություն հպարտ քայլելու այս քաղաքով եւ ունես հնարավորություն փողոց դուրս չգալու: Ընտրիր քո իրավունքը»:

Լեւոն Տեր֊-Պետրոսյանը պնդեց, որ «եթե Գագիկ Ծառուկյանը արագ չգիտակցի», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմիանա իրենց ճամբարին: «Նա կմնա մենակ, բոլորը գալու են մեզ հետ»,֊ - համոզմունք հայտնեց թեկնածուն:

Վերջերս «Բարգավաճ Հայաստանի»֊-ի մի խումբ անդամներ հայտարարել են, թե դուրս են գալիս կուսակցությունից եւ սատարելու են Լեւոն Տեր֊-Պետրոսյանին:

«Ես այսօր համոզված եմ, որ ինձ հետ է նաեւ Արտաշես Գեղամյանի կուսակցությունը, նրա բոլոր կառույցները: Նա մնացել է մենակ»,֊ - վստահեցրեց Լեւոն Տեր֊-Պետրոսյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG