Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում ձերբակալվել է մոտ 20 մարդու սպանության մեջ մեղադրվող 4 երիտասարդ


Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է մոտ 20 մարդու սպանության մեջ մեղադրվող 4 երիտասարդի: Խումբը ղեկավարել է 18֊-ամյա եկատերինբուրգցի Արթուր Ռինոն, որը «Ֆրանսպրես»֊-ի վկայությամբ, ձերբակալվել էր անցած տարվա ապրիլին՝ հայազգի բիզնեսմեն Կարեն Աբրահամյանի սպանության կասկածանքով:

«Նրանք ձերբակալվել են սափրագլուխների այն խմբի գործողությունների հետաքննության շրջանակներում, որը մեղադրվում է ոչ սլավոնական արտաքին ունեցող տասնյակ մարդկանց սպանության մեջ»,֊ - ասել է ոստիկանության խոսնակ Միխայիլ Յոնկինը:

Նրա վկայությամբ՝ քննության արդյունքում զոհերի թիվը կարող է աճել: Ինքը՝ Ռինոն ձերբակալությունից հետո խոստովանել է, թե սպանել է 37 մարդու:

Կարեն Աբրահամյանը, որի սպանության մեջ մեղադրվում է Ռինոն, դանակահարվել էր ապրիլի կեսերին Մոսկվայի Հարավ֊արեւմտյան օկրուգում: Դեռ գիտակից վիճակում գտնվող Աբրահամյանը իրեն հայտնաբերած ոստիկաններին պատմել էր, որ իր վրա հարձակվել էին «սեւազգեստ, սափրագլուխ, զինվորական սապոգներով երեք երիտասարդներ»: Հաջորդ առավոտյան նա մահացել է հիվանդանոցում:

2007 թվականին ազգային հողի վրա կատարված հարձակումների արդյունքում Ռուսաստանում սպանվել է 67 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG