Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, Մալթայում ընթացող ֆուտբոլի միջազգային մրցաշարի երկրորդ փուլում 2:1 հաշվով հաղթելով Բելառուսի թիմին, վաստակել է 6 միավոր` դառնալով մրցաշարի միանձնյա առաջատար:

Ընդ որում, «Ֆրանսպրես»֊-ի վկայությամբ՝ առաջին գոլը խաղի հենց սկզբում՝ 5-֊րդ րոպեին խփել են բելառուսները, բայց հայաստանցիներին հաջողվել է երկու գնդակ անցկացնել Բելառուսի թիմի դարպասը 18-րդ եւ 76-֊րդ րոպեին եւ հաղթանակով ավարտել հանդիպումը:

Մալթան 1:0 հաշվով հաղթել է Իսլանդիայի հավաքականին:

Վաղը Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Իսլանդիայի ընտրանու հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG