Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները սատարում են Վասիլի Ալեքսանյանին


Ընդդիմության կողմնակիցները եւ իրավապաշտպանները Մոսկվայում գործողություններ են իրականացնում, սատարելով ՅՈՒԿՈՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանին:

Միացյալ քաղաքացիական ճակատի անդամները մտադիր են մեկ շաբաթվա ընթացքում պիկետներ անցկացնել Ռուսաստանի գլխավոր դատախազության շենքի առջեւ:

Իսկ «Խիղճ» խմբի անդամները, որոնք հացադուլ են սկսել ի պաշտպանություն Ալեքսանյանի, մտադիր են ավելի ուշ պիկետ կազմակերպել Նովոպուշկինսկի պուրակում:

Վասիլի Ալեքսանյանը, որը մեղադրվում է տնտեսական հանցագործությունների մեջ, նրա փաստաբանների վկայությամբ՝ տառապում է անբուժելի հիվանդություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG