Մատչելիության հղումներ

logo-print

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ երգ կհեռարձակվի Տիեզերք


Գրինվիչի ժամանակով ուղիղ կեսգիշերին Տիեզերք է հեռարձակվելու «Բիթլզ» խմբի Across the Universe («Տիեզերքի միջով») երգը: Մարդկության պատմության մեջ սա կլինի առաջին դեպքը, երբ երգ է հեռարձակվում Տիեզերքում:

Չորս րոպեանոց հեռարձակումը կատարվելու է Մադրիդից: Երգի ազդանշաններն ուղղվելու են դեպի Երկիր մոլորակից 431 լուսային տարի հեռավորության վրա գտնվող Բեւեռային աստղը, դրանք սլանալու են ժամում 115 հազար կիլոմետր արագությամբ:

Այս ակցիայի միջոցով, որն իրականացնում է NASA-ն` ԱՄՆ-ի Աէրոնավիգացիայի եւ տիեզերական հետազոտությունների գործակալությունը, նշվում է երկու իրադարձություն` NASA-ի 50-ամյակը եւ Across the Universe երգի ձայնագրման 40-ամյակը:

«Բիթլզ» խմբից Փոլ ՄըքՔարթնին այս գաղափարը «ցնցող» է համարել եւ խնդրել «իր անունից ողջույններ փոխանցել այլմոլորակայիններին»:

Լեգենդար խմբի մեկ այլ ներկայացուցչի` Ջոն Լենոնի այրին` Յոկո Օնոն ասել է. - «Ես սա ընդունում եմ որպես նոր դարաշրջանի սկիզբ, երբ ամբողջ Տիեզերքով մեկ կարող ենք շփվել միլիոնավոր մոլորակների հետ»:

Լույսի արագությամբ սլացող երգը Բեւեռային աստղին կհասնի 431 տարում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG