Մատչելիության հղումներ

Նախագահության թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր «նախընտրական տրյուկ» անվանեց «Օրինաց երկիր»֊-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանի երեկվա հայտարարությունն այն մասին, թե իրեն սպառնացել են սպանել:

«Կարծում եմ, դա նախընտրական տրյուկ է: Եթե նման բան եղել է, կարող էր դիմել իրավապահ մարմիններին: Առավոտյան ես հետաքրքրվել եմ իրավապահ մարմիններից՝ այդպիսի որեւէ դիմում չի եղել»,֊ - ասաց Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին:

«Այնպես որ, ես կարծում եմ, որ նա դա ասել է, որպեսզի սահուն ստացվի հաջորդ նախադասությունը՝ որ ինքը պատրաստ է հայրենիքի համար զոհվել»,֊ - եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Կիրակի օրը Երեւանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, թե իրեն սպառնացել են սպանել: «Եթե ինձ հետ կպատահի որեւիցե մի բան` դրա անմիջական պատասխանատուն այսօրվա գործող իշխանություններն են»,֊ - ասել էր նա:

Սերժ Սարգսյանն այսօր ելույթ ունեցավ Նոր Նորքում եւ Ավանում կազմակերպված հանրահավաքներում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG