Մատչելիության հղումներ

Moscow Times֊-ը՝ հայաստանյան քարոզարշավին «աստղերի» մասնակցության մասին


Moscow Times թերթն այսօր անդրադարձել է հայաստանյան ընտրություններին, մասնավորապես, շոու բիզնեսի «աստղերի» մասնակցությանը քարոզարշավին:

«Անցած շաբաթ Սերժ Սարգսյանը իր քարոզարշավում ներգրավեց 2008 թվականի «Եվրատեսիլ»-ի հավակնորդ Սիրուշոյին՝ շահելու համար երիտասարդների ձայները: Սիրուշոն մեկն է հայաստանցի փոփ «աստղերից», որոնք միացել են Սարգսյանի ընտրական շոուին եւ հրապարակայնորեն պաշտպանել են նրան»,֊ - փաստում է մոսկովյան թերթը:

Թերթը նաեւ նշում է, որ «փոփ «աստղերը», որոնք հրապարակայնորեն հավատարմություն են ցուցադրում քաղաքական գործիչներին, անում են դա` ելնելով սեփական շահերից»:

Հոդվածագիրը վերհիշում է. - «Ուկրաինացի ռոքեր Օլեգ Սկրիպկան մի անգամ ասել է ինձ, որ երգիչներից շատերը 2004 թվականին անցել են Վիկտոր Յուշչենկոյի կողմը, մինչդեռ սկզբում սատարել են նրա հակառակորդին: Սա նման է շուկայի, որտեղ դուք սակարկում եք գնի շուրջ: Նրանք քննարկեցին յուրաքանչյուր թեկնածուի առաջարկած գինը, բայց երբ տեսան, որ Յուշչենկոն հաղթում է, դարձան թիվ 1 հեղափոխական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG