Մատչելիության հղումներ

Արքայազն Ուիլյամը ցանկանում է լրագրող դառնալ


Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի թոռը՝ արքայազն Ուիլյամը արքայական զինված ուժերում ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում է դառնալ լրագրող:

«Սանդի Միրոր» պարբերականի փոխանցմամբ` արքայազն Ուիլյամը մտադիր է աշխատել Լոնդոնի օրաթերթերից մեկում եւ իր նյութերը ստորագրել «Ուիլյամ Ուելսի»:

«Սանդի Միրոր»-ը գրում է, թե «արքայազնի այդ որոշումը Ուինձորի թագավարական պալատում բացատրում են այն հանգամանքով, որ Ուիլյամը պարտավոր է գիտելիքներ եւ ունակություններ ձեռք բերել ամենատարբեր բնագավառներում, այդ թվում զանգվածային լրատվամիջոցներում»:

Այժմ Ուիլյամը սովորում է ռազմաօդային վարժարանում, որն ավարտելուց հետո ստաժավորվելու է բրիտանական արքայական ռազմական նավատորմում: Մինչ այդ նա ավարտել է Սանդհերսթի հեղինակավոր ռազմական ակադեմիան եւ ծառայության է անցել Պալատական հեծելազորում, որտեղ ծառայում է նաեւ նրա կրտսեր եղբայրը՝ արքայազն Հարին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG