Մատչելիության հղումներ

logo-print

Եվրահանձնաժողովը նոր առաքելություններ կբացի Հայաստանում եւ Ադրբեջանում


Եվրահանձնաժողովը նոր դիվանագիտական առաքելություններ կբացի Հայաստանում եւ Ադրբեջանում՝ Հարավային Կովկասի երկրների հետ կապերը սերտացնելու նպատակով: Այդ մասին այսօր հայտնել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը:

Դիվանագիտական առաքելությունները կբացվեն Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների` հաջորդ շաբաթ նախատեսված այցի ընթացքում: Փետրվարի 4֊-ից 6-֊ը Հարավային Կովկաս կայցելեն Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո֊-Վալդները, Եվրամիությունում նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրանք կայցելեն նաեւ Վրաստան:

«Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները ավելի սերտ են դառնում: Սա իմ երրորդ այցն է Հարավային Կովկաս, եւ ես մտադիր եմ քննարկել Գործողությունների ծրագրերի կենսագործման, էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային հիմնախնդիրները, այդ թվում «սառեցված» հակամարտությունները, ինչպես նաեւ միջազգային հարցեր»,֊ - ըստ DPA գործակալության, ասել է Ֆերերո֊-Վալդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG