Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ռազմագերին ազատ է արձակվել եւ ուղարկվել եվրոպական երկրներից մեկը


Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ հունվարի վերջին, միջազգային որոշ կազմակերպությունների միջնորդության եւ աջակցության շնորհիվ, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել եւ եվրոպական երկրներից մեկն է ուղարկվել ադրբեջանցի ռազմագերի Սամիր Նազիմ-օղլի Մամեդովը:

Սամիր Մամեդովը ծնվել է 1987 թվականին Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքում, եւ համաձայն իր խոսքերի՝ մեծացել է մանկատանը, զրկված եղել ծնողական խնամքից: 2006 թվականի դեկտեմբերի 24-ին նա լքել է ադրբեջանական բանակը եւ առանց զենքի ու փաստաթղթերի, Տավուշի մարզի Իջեւանի շրջանի կողմից անցել հայկական կողմը: Գերի հանձնվելուց հետո, Մամեդովը բազմիցս մերժել է Ադրբեջան վերադառնալու առաջարկները: Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, որոնք պարբերաբար այցելում էին նրան, քննարկվել են նաեւ այլ տարբերակներ, ինչի արդյունքում Սամիր Մամեդովը որպես երկիր-ապաստան ընտրել է եվրոպական երկրներից մեկը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նույնպես պարբերաբար եւ առանց խոչընդոտի այցելել են Մամեդովին եւ անցկացրել կանոնակարգով իրենց վերապահված բոլոր միջոցառումները:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության` Սամիր Նազիմ-օղլի Մամեդովը Հայաստանից մեկնել է լիովին առողջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG