Մատչելիության հղումներ

logo-print

Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն է անցկացրել զինված ուժերի գլխավոր շտաբում


Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության 2008 թվականի ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքում «Ռուբեժ - 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:

«Ռուբեժ - 2008» զորավարժությունները կայանալու են առաջիկա գարնանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG