Մատչելիության հղումներ

Այսօր տեղի է ունեցել Ազգային մրցունակության խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:

Կառավարության որոշմամբ անցած տարեվերջին ստեղծված այս խորհուրդը նպատակ ունի խթանել Հայաստանի կայուն տնտեսական զարգացումն ու բարձրացնել երկրի մրցունակությունը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նիստի մասնակիցները քննարկել են նորաստեղծ խորհրդի առաքելությունն ու ռազմավարական նպատակները, հավանության են արժանացրել Ազգային մրցունակության ռազմավարության հիմնական դրույթները, խորհրդի 2008 թվականի փետրվար-օգոստոս ամիսների գործունեության ծրագիրն ու միջոցառումները, որոնք ներկայացրել է խորհրդի ծրագրի կառավարիչ, գործադիր տնօրեն Գայանե Աֆրիկյանը:

Որոշվել է խորհրդի հետագա գործունեության եւ անելիքների վերաբերյալ մոտեցումներն ու հնչած առաջարկությունները, ծրագրային մանրամասն քննարկումներն անցկացնել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ առաջիկայում հրավիրվելիք առանձին քննարկման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG