Մատչելիության հղումներ

Նյու Յորքի նախկին քաղաքապետը հրաժարվեց նախագահի պաշտոնի համար պայքարից


Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին դուրս է եկել ԱՄՆ֊-ի նախագահի պաշտոնի համար պայքարից:

Ջուլիանին, որը երրորդ տեղն է գրավել այս շաբաթ Ֆլորիդայում կայացած հանրապետականների նախնական ընտրություններում, հայտարարել է, թե նախագահական ընտրություններում սատարելու է սենատոր Ջոն Մքեյնին:

Այսպիսով՝ հանրապետականների ճամբարում նախագահի պաշտոնի համար պայքարում են Ջոն Մքեյնը, Մասաչուսեթսի նախկին նախանգապետ Միթ Ռոմնին եւ Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքըբին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG