Մատչելիության հղումներ

«ԱլկաՏել»-ը մտադիր է ծրագրեր իրականացնել Հայաստանում


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «ԱլկաՏել - Լյուսենտ» ընկերության նախագահ Սերժ Չուրուքին եւ «Նայթ Բրիջ» հոլդինգի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին:

Սերժ Չուրուքը անդրադարձել է «ԱլկաՏել»-ի գործունեությանը, նշել Հայաստանում որոշակի ծրագրեր սկսելու իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները խոսել են գիտահետազոտական, տնտեսության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի, արագ եւ բարձրորակ ինտերնետային կապ ապահովելու բնագավառում համագործակցության վերաբերյալ:

Կարեւորելով փոխշահավետ գործակցությունը` Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարել է տնտեսության գերակայություններից մեկը, եւ արդեն իսկ ոլորտում նկատելի ակտիվացում ու առաջընթաց կա: Նա առաջիկա տարիների համար գերնպատակ է համարել զուտ ծրագրավորման աշխատանքից բարձր տեխնոլոգիաների արտադրության անցնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG