Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը պաշտպանում է Բարաք Օբամային


Ամերիկայի հայ դատի հանձնախումբը երեկ Գլենդեյլում հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ այս տարվա նախագահական ընտրություններում դեմոկրատների ճամբարում պաշտպանում է սենատոր Բարաք Օբամայի թեկնածությունը:

«Սենատոր Օբաման հնչեցրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսում շրջանառվող բանաձեւի իր հաստատուն աջակցությունը: Նա նաեւ հանդես է գալիս ԱՄՆ֊-Հայաստան հարաբերությունների զարգացման օգտին, ինչը նպաստում է մեր ընդհանուր անվտանգությանը եւ ամրապնդում է ժողովրդավարությունը Հայաստանում»,֊ - ասված է Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG