Մատչելիության հղումներ

1 միլիոն դրամ՝ դպրոցներին


Միջոցառմանը ներկա էին կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալն ու «Արմենիա Ռուսալ» ընկերության տնօրեն Գեորգի Ավետիքյանը:

Ծրագրի ընդհանուր արժեքն է 50.000 դոլար: Մրցույթին մասնակցել են մայրաքաղաքային 32 դպրոցներ, ներկայացվել է ընդհանուր թվով 40 ծրագրային առաջարկ, որոոնցից ընտրվել են 10 լավագույն եւ 2 հատուկ ծրագրեր: Ընտրությունը կատարվել է նախ «մանկական», այնուհետեւ Վերահսկիչ հանձնաժողովի կողմից:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երեւանի տարբեր դպրոցների սաներին հնարավորություն տալ ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերել իրենց դպրոցները բարելավելու նպատակով եւ մրցել յուրաքանչյուր դպրոցին հատկացվելիք 1 միլիոն դրամ ստանալու համար:

Մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ իրենց միակ թերի կողմն այն էր, որ մարզերին մասնակից չեն դարձրել, ինչը խոստանում են հաջորդ անգամ ուղղել:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG