Մատչելիության հղումներ

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) կողմից ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին 34 դիտորդի հավատարմագրման հայտ է ներկայացրել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի հետ ԵԽ ԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Փրեսքոթի գլխավորած պատվիրակության այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին, մասնավորապես, անձնագրերի դրոշմակնքմանը, նախընտրական հիմնադրամների ձեւավորմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ հանձնաժողովների կազմավորման կարգին:

ԿԸՀ-ի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, Ջոն Փրեսքոթը նշել է, որ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման իրավական դաշտում կատարվել են զգալի բարեփոխումներ:

ԵԽ ԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավարին եւ նրա գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք տրամադրված ենք անցկացնել, իսկապես, լավ ընտրություններ, եւ կարծում ենք, դիտորդական առաքելությունների ներկայությունը եւս կնպաստի դրան», - մասնավորապես, ասել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG