Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը պաշտպանելու է Բարաք Օբամային


Ամերիկայի հայ դատի հանձնախումբը այսօր Գլենդեյլում հրավիրվելիք ասուլիսում հայտարարելու է, որ այս տարվա նախագահական ընտրություններում դեմոկրատների ճամբարում պաշտպանում է սենատոր Բարաք Օբամայի թեկնածությունը:

«Սենատոր Օբաման հնչեցրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսում շրջանառվող բանաձեւի իր հաստատուն աջակցությունը: Նա նաեւ հանդես է գալիս ԱՄՆ֊-Հայաստան հարաբերությունների զարգացման օգտին, ինչը նպաստում է մեր ընդհանուր անվտանգությանը եւ ամրապնդում է ժողովրդավարությունը Հայաստանում»,֊ - ասված է Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ:

Արեւմտյան գործակալությունների վկայությամբ՝ երեկ Ֆլորիդա նահանգում կայացած նախնական ընտրություններում Բարաք Օբաման ստացել է քվեների 33 տոկոսը` պարտվելով Դեմոկրատական կուսակցությունում իր հիմնական մրցակից սենատոր Հիլարի Քլինթոնին, որը հավաքել է 50 տոկոս ձայն:

(Լուսանկարում` Բարաք Օբաման դեմոկրատ սենատոր Ռիչարդ Դըրբինի եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ )

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG