Մատչելիության հղումներ

logo-print
Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններն ու շփումները ձեռք են բերել շատ ավելի համակարգված բնույթ: Այդ մասին ասել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը` այսօր հանդիպելով Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

Նախագահը չափազանց արդյունավետ է համարել Բրյուսել կատարած իր վերջին այցը, որի ընթացքում քննարկվել են գործակցության կոնկրետ ծրագրեր: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, կառավարությունը տրամադրված է վճռական եւ կփորձի անել հնարավոր ամեն ինչ, որ նախընտրական գործընթացը որեւէ կերպ չվնասի գործնական աշխատանքին: «Բարեփոխումները շարունակվում են եւ շարունակվելու են»,- շեշտել է նա:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին` երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի կյանքում բավական պատասխանատու ժամանակահատված է, եւ եւս մեկ անգամ շեշտել է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու` իշխանությունների քաղաքական կամքը: Նրա խոսքերով, պետական կառույցները կազմակերպական առումով օրենքից բխող ժամանակացույցին համապատասխան արել են իրենցից կախված հնարավոր ամեն ինչ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանը պարզաբանումներ է տվել դիվանագետներին հետաքրքրող խնդիրների վերաբերյալ, որոնք, հիմնականում, առնչվել են նախընտրական գործընթացին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ զարգացումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG